ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը Վիեննայում մասնակցել է ԶՈՒ օմբուդսմանական հաստատությունների միջազգային համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է հունիսի 18-20-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունների կառավարում, օմբուդսմանական հաստատություններ եւ զինված ուժեր» խորագրով 15-րդ միջազգային համաժողովին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի հաղորդագրությունից:

Միջոցառումը կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնն (DCAF) Ավստրիայի դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ, մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 50 երկրների հաստատություններ։

Համաժողովի նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, խթանել լավագույն փորձի փոխանակմանը անվտանգային ոլորտում, ինչպես նաեւ բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Նախատեսվում է հստակեցնել կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության եւ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում անվտանգային ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետագա քաղաքականությունները՝ օմբուդսմանական հաստատությունների շրջանում:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Ավստրայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, Դաշնային պաշտպանության նախարար Կլաուդիա Թանները, Դաշնային զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ռոբերտ Լաիմերը եւ Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի նախագահ, դեսպան Նատալի Չուարդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular