ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Գազային ոլորտի աշխատողների օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:
1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:
1915-ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր Գուրգեն Բորյանը։
1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:
1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնն, որի առաջին ներկայացումն է եղել շիրվանզադեի «Պատվի համար»-ը։
1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։
1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:
1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:
1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:
1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը և նա բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։
1991- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել են ադրբեջանական երեք Ми-24 ուղղաթիռներ։
1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն, անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումն իրականացվել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել, թե արդյոք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե այլ ահաբեկչական խումբ, օրինակ Քրդական աշխատավորական կուսակցությունը։
2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում Բաքու են մեկնել վեց հայ լրագրողներ:
2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:
2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:
2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցն Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստները գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։
2018- Ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:
2022-Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։
-Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են այն երիտասարդների վրա, որոնք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։
840-վիկինգները առաջին անգամ լողալով Սենայով հասել են Ռուան:
1389-վախճանվել է Թուրքիայի 3-րդ սուլթան Մուրադ Առաջինը:
1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:
1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:
1792-Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբության Փարիզում:
1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:
1815-ավարտվել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։
1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը հանդիսացող Ժակ Օֆենբախը։
1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:
1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։
1867-նախագահ էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալյասկայի գնման մասին:
1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:
1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:
1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:
1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:
1991-ԳՖՀ-ի խորհրդարանն որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։
2003-ստեղծվել է Վիկիպեդիա շտեմարանը:
2005-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը հանդիսացող Ջեկ Կիլբին:
Կ. Խաչիկյան