ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է պատրաստում. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ առաջարկել, երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ նրանց՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև հրապարակայնացումը։

Գործակալությունը հայտնում է, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է օգնություն առաջարկել Ուկրաինային դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Փաթեթը ֆինանսավորվելու է ԵՄ անդամ երկրների կողմից, այլ ոչ թե շուկայական վարկերով։ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ծրագիրը կիրականացվի ԵՄ-ի 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերանայման շրջանակներում։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ միջոցները կվճարվեն պայմանով, որ Ուկրաինան բարեփոխումներ կիրականացնի՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular