ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ն ծանր վիճակում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն իսկ հայտնվել է ծանր կացության մեջ։ Գրեթե ոչ մի կուսակցություն, նույնիսկ նրանք, ովքեր հրապարակավ կամ ծպտյալ աշխատում էին փաշինյանական վարչախմբի օգտին, ցանկություն չունեն, որևէ կերպ աջակցելու «Քաղաքացիական պայմանագրին» և դաշինքով մասնակցել ընտրություններին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նման առաջարկներ արվել են մի քանի քաղաքական ուժերին, սակայն վերջիններս վերջին պահին հրաժարվել են համագործակցել և մեկ ցուցակով մասնակցել ընտրություններին։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում բազմաթիվ պատեհապաշտներ են հայտնվել, որոնք պարզապես սպառնացել են, որ կլքեն ՔՊ-ն և հետաքրքիր դրվագներ կտարածեն «Քաղաքացիական պայմանագրի» կատարած ապօրինություններից, եթե հանկարծ ցուցակի անցողիկ համարներում չհայտնվեն, ուստի և Տիգրան Ավինյանը ստիպված է լինելու ընտրություններին մասնակցել ոչ թե այլ անունով ու դաշինքով, այլ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ։

Այս օրերին, ի դեպ, նշվում է, որ նա հանդիպումներ է ունենում տարբեր անձանց հետ, նրանց ևս ցուցակում ընդգրկելու համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ընդամենը Ավինյանին հաջողվել է մի քանի ոչ միանշանակ ընկալվող անձանց ներգրավել ցուցակում, մարդկանց, ովքեր սերտ առնչություն են ունեցել նախկինների հետ, կամ էլ հայտնի են որպես վաստակավոր ճամբարափոխներ։

Ցանկացած պարագայում գործող վարչախումբը գիտակցում է, որ լրջագույն խնդիրների է բախվելու քաղաքապետի ընտրություններում և այժմ եղանակներ է մտմտում, թե ինչպես կարողանան պահպանել Երևանում իշխանությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնի կորուստը Փաշինյանն ու իր կողմնակիցները դիտարկում են որպես ամբողջական իշխանության կորուստ և համապատասխանաբար բոլոր ջանքերը գործադրելու են վարչական ռեսուրսի, կրիմինալի, ընտարկաշառքների կիրառմամբ՝ սեփական քվեներն ապահովելու համար։ 

Ադելինա Բարսեղյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular