ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան շոյում է Հայաստանի գլուխը, բայց առաջնորդվում իր շահերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն երեկվանից Փարիզում է։ Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության նախարարի հրավերով աշխատանքային այցի ընթացքում Պապիկյանը մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանն, այցելել ռազմաարդյունաբերական տաղավարներ, հանդիպել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կանբոնի հետ, այցելել ֆրանսիական Դիմադրության հերոս Միասակ Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։

Փաշինյանական իշխանությունը Ֆրանսիա կատարած Պապիկյանի այցը ներկայացնում է գրեթե պատմական՝ ակնարկելով, թե իբր Ֆրանսիան Հայաստանին լուրջ առաջարկներ է անելու ռազմաքաղաքական համագործակցության առումով։

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին Պապիկյանը Փաշինյանի այցից երկու օր անց գտնվում էր Ֆրանսիայում, կրկին հանդիպել էր պաշտպանության նախարարի հետ, սակայն մինչ օրս որևէ համապատասխան համաձայնության չեն հանգել։ Ի դեպ երեկ Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 պատգամավորներ, սենատորներ և տարածքային մարմինների ընտրված ղեկավարներ հանդես են եկել հավաքական կոչով, մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանի հասցեին, պնդել, թե Ռուսաստանը պետք է միջամտի։ Ֆրանսիացի գործիչները նշել են, թե հարկավոր է հեռացնել Հայաստանի պաշտպանական կարողությունները, քանի որ մեր երկիրը իբր ժողովրդավարական արժեքների գրեթե միակ կրողն է տարածաշրջանում։

Ֆրանսիական իշխանությունների և քաղաքական ուժերի այս հայտարարությունները միգուցե կարող են շոյել շարքային հայաստանցիների ականջը, հերթական անգամ հանրությանը համոզել, թե իբր Ֆրանսիան մեր դաշնակիցն է, մինչդեռ նույն Ֆրանսիան Ադրբեջանի հետ համագործակցում է թե՛ գազի առաքումների և թե՛ այլ հարցերով և ընդամենը Հայաստանի գործող իշխանություններին և հայկական հարցն օգտագործում որպես մանրադրամ իր սեփական շահերն առաջ մղելու հարցում։

Փոխարենը, Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր համառ նկրտումների ընթացքում չի գիտակցում, որ դա կարող է լրջագույն և ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչևէ, այսօր կամ վաղն արդեն պարզ կլինի՝ արդյոք Պապիկյանին հաջողվել է գեթ մեկ ֆրանսիական զրահաբաճկոն ձեռք բերել Հայաստանի համար, թե՝ այցը սովորական հարկատուների հաշվին Փարիզում «զվռնելու» համար է իրականացվել։ 

Գայանե Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular