ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին եւ խաղաղապահների տեղակայումը Մեղրիում. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին եւ հասել Ջեբրայիլի  մատույցներին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Բանակի առջեւ խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետեւ պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ մինչեւ ի վիճակի չլինենք կանգնեցնել  ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը  անարդյունք են լինելու: Կամ էլ պետք է գնանք ցավոտ զիջումների: Պատերազմը կանգնեցնելու բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, եւ դա էր պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 26-ին  իմ ֆեյսբւքյան էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին:

Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին եւ խաղաղապահների տեղակայումը Մեղրիում: Մյուս կողմից, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ եւ մոտիվացիա:

Մյուս կողմից էլ  բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է, որովհետեւ Շուշին վերցնելով ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտը եւ արդեն ոչ միայն ճակատից, այլեւ թիկունքից գրոհել ՊԲ-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաեւ Հաթերք-Սոթք հատվածը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular