ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել զեկույցին, որը դատապարտում է Ջոնսոնին քովիդի երեկույթների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանացի պատգամավորները քվեարկել են արտոնությունների հանձնաժողովի զեկույցին հաստատման օգտին։ Զեկույցի համաձայն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մոլորեցրել է խորհրդարանին կորոնավիրուսի  ժամանակ տեղի ունեցած երեկույթների վերաբերյալ:

Անցյալ հինգշաբթի հրապարակվել էին արտոնությունների հանձնաժողովի հետաքննության արդյունքները, որոնք վկայում են, որ նախկին վարչապետը միտումնավոր մոլորեցրել է բրիտանական խորհրդարանին Դաունինգ Սթրիթում կազմակերպված քովիդի երեկույթների վերաբերյալ:

«Կողմ» ձայները՝ 354 են, «դեմ» ձայները՝ յոթ։ «Մեծամասնությունը կողմ է»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը: Նիստի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular