ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջեւանում հորդառատ անձրեւը լցվել է տներ եւ շինություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 19-ին, ժամը 19։20-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջեւան քաղաքում տեղացած հորդառատ անձրեւը, կարկուտը եւ քամին պատճառել են զգալի վնասներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել եւ փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման եւ կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների եւ գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ եւ շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման եւ գազամատակարարման ցանցի խափանումներ։

Կարկուտի եւ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են նաեւ բերքատու այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:

Հրշեջ-փրկարարները մասնատել եւ հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:

Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության եւ «Լեւոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։

Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում եւ Իջեւանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular