ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզում տղամարդը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գեղարքունիքի մարզում 60–ամյա տղամարդն էլեկտրահարվել եւ տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Մասնավորապես` այսօր, ժամը 10։10-ի սահմաններում, «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, որ Ծովինար գյուղի տներից մեկի հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ էկատարել, երբ էլեկտրահարվել է ու տեղում մահացել։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular