ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ. երեւանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Չինաստանում էր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջեւ ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առեւտրի, գիտության եւ տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին տեղեկացնում են, որ պաշտոնական հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջեւ գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը եւս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու եւ ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, եւ ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լեւոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երեւան:

Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երեւանի հետ: Չժաո Խաոչժին նաեւ ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular