ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը նույնպես մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել է հունիսի  13-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Volkswagen-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Թաթուլ Քոսյանը, իսկ Opel Zafira-ն վարել է Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Նորայր Պետրոսյանը։

Վթարի հետևանքով վարորդներից Թ․ Քոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Սերյոժա Քոսյանը, 27-ամյա Կարապետ Պապիկյանն ու Opel-ի վարորդ Ն. Պետրոսյանը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունիսի 18-ին հիվանդանոցից ահազնագ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բազումի բաժին և, հայտնել են, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular