ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստը կշարունակվի ամսի 27-ին․ Անդրանիկ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց, այն կշարունակվի հունիսի 27-ին։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ ժամանակ կլինի հարց ու պատասխանի ռեժիմ։ Հանձնաժողովն այդպես է նախատեսել։ Մենք ցանկացած հրավիրյալի վերաբերյալ ուսումնասիրման առարկայից բխող հարցաշար ենք պատրաստում։ Մենք մեր հարցաշարը կթարմացնենք եւ պարոն Փաշինյանին ամսի 27-ին, ժամը 10-ին մեր հարցերը կտանք»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular