ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա շոուի հարթակ չի, Դավիթ Տոնոյանն ուզում էր բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ. Անդրանիկ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել նիստերին, որովհետեւ չի ցանկանում առնչվել փաստերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Իրենք ամեն կատարվողը թատրոն են համարում, իրենք կարող են ամսի 27-ին գալ եւ իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում, Քոչարյանը պատասխանեց․ «Եթե հարցեր կան հրամանատարական շտաբում ոչ իրասու մարդկանց լինել-չլինելու մասին, սպասեք ամսի 27-ին»։

Քոչարյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ունի իր ձեւաչափը, տեսակետների բախման հարթակ չէ, դրա համար էլ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր մասնակցությամբ բաց նիստի առաջարկը մերժվել է։

«Ինքը կարող էր գալ այստեղ, մենք գնայինք իր մոտ այս ֆորմատով նաեւ, բայց ինքն ասում էր՝ գամ եւ ուղիղ եթերում բանավեճեմ, բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular