ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-ի հունվարին Կրակովում առաջարկվում է, որ հենց առաջին փուլում ՀՀ-ն Ադրբեջանին հանձնի նաեւ Քելբաջարը. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանախագահները 2018-ի հունվարին Կրակովում առաջարկում են, որ հենց առաջին փուլում Հայաստանը Ադրբեջանին հանձնի նաեւ Քելբաջարը, եւ սրա դիմաց լինի հստակ ձեւակերպում, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ 2011-ի կազանյան փաստաթղթի իմաստով: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Կրակովում չի հաջողվում համաձայնության հասնել,  Ադրբեջանի համար անընդունելի է նաեւ այս տարբերակը, քանի որ դեմ է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ ստանալու մասին հիշատակում լինի, նաեւ պնդում է, որ առաջին փուլում պետք է վերադարձվի նաեւ Լաչինը:

Դրանից հետո է, որ, ըստ Փաշինյանի,  Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ում հայտարարում, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ, այդ գործընթացն ուղղակի կանգնած է, որովհետեւ այդ բանակցության արդյունքից Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական ու անընդունելի են մեզ համար: «Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝  ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»,- Սերժ Սարգսյանի խոսքը մեջբերեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular