ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը 2018-ից մինչև 44-օրյա պատերազմը սպառազինության ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչեւ 44-օրյա պատերազմը մեր ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացման թեման. Ոչ այն պատճառով, որ պատերազմը համարել եմ անխուսափելի, այլ այն պատճառով, որ բանակի մարտունակության բարձրացումը կարող էր էականորեն բարելավել Հայաստանի Հայաստանի բանակցային դիրքերը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-2020 թթ 44-օրյա պատերազմի մեկնարկը, այսինքն՝ 2 տարի 4 ամսում, Հայաստանի կառավարությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ, որ 2008թ հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսը, այսինքն՝ 10 տարի 4 ամսում, Հայաստանի նախորդ կառավարություններն այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք 2 տարում իրականացրել ենք 10 տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակին»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ որևէ մեկը չի կարող ասել, որ 2018-ին իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակում որևէ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա: Փաշինյանն ամենամեծ ապացույցը համարեց ՍՈՒ-30-ների ձեռքբերումը: «Ես ասել եմ՝ ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, և ձեր խնդիրը չէ, թե ոնց»,-նշեց նա:

Նշենք, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular