ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը շտապ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ կառավարությունը․ Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«1. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ կառավարությունը։
— Կոչերով դիմել «միջազգային համայնքի» մեր տարածաշրջանում ներկա գլխավոր դերակատարներին, որոնք էլ իրականում հովանավորում և խրախուսում են ֆաշիստական Ադրբեջանի շրջափակումները, հարձակումները, գերեվարումները և այլ հանցավոր գործողությունները։
2. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ խորհրդարանական «ընդդիմությունը»։
— Անվերջ քննադատել Ն. Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ-ում լեզվակռիվներ սարքել, խորհրդարանական ժամերին հարցազրույցներ տալ, «թունդ» վրդովվել և սպասել, թե ինչ են իրենց հրահանգելու օտար կենտրոններից։
3. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ արտախորհրդարանական (ռուբենվարդանյանական-գլոբալիստական) «ընդդիմությունը»։
— Ստորագրահավաքների ու հանրաքվեի ձիգ, երկարատև ու հալումաշ անող մի անհեռանկար գործընթաց նախաձեռնել՝ ժամանակին հաջողության հասնելու որևէ նախադրյալի բացակայությամբ։
4. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է առաջարկում անել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան։
— ՈՉԻՆՉ։
5. Արցախը ՇՏԱՊ ապաշրջափակելու համար ի՞նչ է անում և ի՞նչ է առաջարկում անել Մայր ԲՈՒՀ-ը՝ Երևանի պետական համալսարանը, իր պրոֆեսորա-դասախոսական կազմով հանդերձ։
— ՈՉԻՆՉ։
Հույսը մնում է Հայոց բանակի, Հայ Եկեղեցու և Աստուծո վրա։
Իսկ հայ ժողովուրդը պատրաստ է ինքնապաշտպանության. ընդամենն առաջնորդող ուժ է պետք»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular