ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը կմեկնեն Ղրղզստանի Հանրապետություն։ ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի բարելավման և կիրառման, ինչպես նաև ընտրական պրակտիկայում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերի վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular