ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շոուն Ազգային ժողովում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն երեկ ներկայացել էր Ազգային ժողով և երեք ժամից ավելի ելույթ էր ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովում։ Ինչպես և սպասելի էր՝ Փաշինյանը մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղեց հայ զինվորականությանը, Գլխավոր շտաբին անթաքույց մեղադրելով պատերազմի ժամանակ սաբոտաժ անելու, կեղծիքներ տարածելու, միտումնավոր պարտության տանելու մեջ։

Ըստ Փաշինյանի, Արցախի նախագահն իրեն մի քանի անգամ տեղեկացրել է ռազմի դաշտում իրերի իրական դրության մասին, ԳՇ-ն հերքել է, ապա պարզվել է, որ Արցախի նախագահն է ասում ճշմարտությունը։ Բնականաբար, չհնչեց որևէ ողջամիտ պարզաբանում, թե ինչու է ինքը՝ Փաշինյանը շարունակել կրկին վստահել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Փաշինյանն երեկ խորհրդարան եկել էր մեն-միակ առաքելությամբ, փորձել հանրությանը համոզել, թե մեղք չունի պարտության մեջ, և միակ մեղավորը հայ գեներալներն են։ Միգուցե, հենց այդ նպատակով էլ Փաշինյանն որոշ ժամանակ առաջ մեկուսացրեց իր դավաճանական գործողություններին դիմադրող միակ գեներալին՝ Գրիգորի Խաչատուրովին։

Թե՛ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, թե՛ այլոք վաղուց այլևս դադարել են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քավության նոխազի հանդուրժողականությամբ լսելով մեղադրանքներ իրենց հասցեին։

Իսկ Փաշինյանի շոուն երեկ չավարտվեց։ Երեք ժամ տևած ելույթից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե հարցաքննությունը կշարունակվի հունիսի 27-ին, երբ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր հղել Փաշինյանին։ Ընդդիմադիր խմբակցությունները նիստը բոյկոտել էին, ըստ ամենայնի, չեն ներկայանա նաև հաջորդին՝ Փաշինյանին հնարավորություն տալով տիրաժավորել իր կեղծիքները։ 

Նարինե Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular