ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան շարունակվելու են․ Գինի ներկրող Luding Group-ի տնօրեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ararat կոնյակի մատակարարումները Ռուսաստան  իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով եւ կշարունակվեն նաեւ հետագայում, հարկ եղած դեպքում ելք կգտնվի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է երկրի խոշորագույն գինի ներկրող Luding Group-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։

Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել Ararat կոնյակի ապրանքանիշի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին եւ շարունակում է այն մատակարարել ռուսական շուկա։

«Ոչինչ չի փոխվել, մատակարարումները շարունակվում են։ Ռուսաստանն առանց Ararat-ի, եւ Ararat-ն առանց Ռուսաստանի ես չեմ պատկերացնում։ Գործող բոլորը պայմանագրերը կատարվում են, հետո կնայենք, ինչ-որ ելք կգտնենք։ Կրկին ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ հարաբերություններ էր հաստատում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասաց Խաչատրյանը։

Մայիսի կեսերին Pernod Ricard-ը հայտարարեց, որ ապրիլի վերջին դադարեցրել է իր բոլոր միջազգային ապրանքանիշերի արտահանումը Ռուսաստան։ Նշվել էր, որ ընկերությունը կդադարեցնի նաեւ իր արտադրանքի տարածումը երկրում։ Ընկերության պորտֆելը ներառում է տասնյակ ապրանքանիշեր, այդ թվում՝ Chivas Regal վիսկի, Jameson, Ballantine's, Absolut օղի, Olmeca տեկիլա, Havana ռոմ եւ Ararat կոնյակ։

Մայիսի կեսերին նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ Pernod Ricard-ին պատկանող Երեւանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular