ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է․ դին գտել են գերեզմաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 21-ին, ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել  Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։

Մինչ Ոստիկանության Աբովյանի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացել, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալ Գ․Գ-ին եւ տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանել է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Դին դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք 15 մետր խորությունից այն դուրս են բերել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 155 հոդվածի 1-ին (սպանություն) հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։

Քննիչի որոշմամբ՝ Գ․Գ-ն ձերբակալվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular