ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը եւ Սաուդյան Արաբիան կվերականգնեն փոստային հաղորդակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ազգային փոստային ընկերության ներկայացուցիչ Մահմուդ Լյայելը չորեքշաբթի հայտարարել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ փոստային հաղորդակցության վերականգնման մասին՝ թագավորությունում Հաջի ավարտից հետո, հաղորդում է Tasnim-ը:

Անդրադառնալով Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վերականգնումից հետո Իրանի ազգային փոստային ընկերության ձեռնարկած ծրագրերին եւ մոտեցումներին, նա ասել է, որ Սաուդյան Արաբիայի հետ փոստային հաղորդակցությունը դադարեցվել է երկրի հետ քաղաքական կապերի խզումից հետո, եւ, այժմ, բարեբախտաբար, այս խնդիրը լուծված է։

«Քանի որ Իրանը Համաշխարհային փոստային միության հիմնական անդամ է եւ ունի համապատասխան կարգավիճակ Միությունում, մենք նախկինում փոստային կապ ենք հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, եւ այդ հաղորդակցությունը շուտով կվերականգնվի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո»,-հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular