ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նոր իշխանությունները փոխել են մոտ 2 000 անօդաչուներ գնելու պլանը. Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նոր իշխանությունները 2018-ից հետո փոխել են սպառազինությունների գնման պլանը, ըստ որի՝ նախատեսվում էր մոտ 2 000 անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի եւ այլ սպառազինությունների ձեռքբերում։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա հավաստիացրել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմն անվճար ստացել է մոտ 50 հազար տոննա սպառազինություն դաշնակցից։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում բացահայտ սուտ է ասում։ Ինչո՞ւ ես պետք է այնտեղ հարցեր տամ եւ նրան ստելու հերթական առիթը տամ։ Ընդ որում՝ այդ ստին պատասխանելու հնարավորություն, ելնելով ձեւաչափից, ես չեմ ունենալու։ Ես շոուին չեմ մասնակցում»,- ավելացրել է պատգամավորը։

Մամիջանյանը հավաստիացրել է, որ Փաշինյանը ստել է սպառազինությունների գնման համար հատկացված այն գումարի մասին, որը նա հնչեցրել է։

Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ 2018 թվականից մինչեւ 44-օրյա պատերազմը սպառազինությունների ձեռքբերման վրա ծախսվել է ավելի քան 600 մլրդ դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular