ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մտածո՞ւմ է ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին. փոխվարչապետը հստակ պատասխան չտվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր առնվազն մեզ հետ հարաբերությունների մասով, առնվազն գոյություն ունեն եւ բաց են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Արեւմուտքը պառակտում է ՀԱՊԿ-ը  եւ նաեւ փորձագետների մակարդակով նշվում է, որ Հայաստանն էլ դրանում մասնակցություն ունի:

«Խնդիրները, որոնք կան, բոլորիդ շատ լավ հայտնի են եւ դրանց մասին մենք խոսել ենք հրապարակային: Բոլոր արձագանքները այդ խնդիրների հետ կապված եղել են հրապարակային: Հիմա դա ինչ նշանակություն կունենա եւ ինչ հետեւանք կառույցի համար, խնդրում եմ՝ ինքներդ գնահատեք»,-ասաց փոխվարչապետը:

Հարցին՝ Հայաստանը մտածո՞ւմ է ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու կամ առժամանակ սառեցնելու մասին, նա արձագանքեց. «Նմանատիպ բոլոր հարցերը հանրային պաշտոնական դիրքորոշումների տիրույթում պետք է նայել»:

Դիտարկմանը, որ ժամանակ առաջ Անվտանգության խորհրդում քննարկվել է այդ հարցը, նա ասաց. «ԱԽ-ում քննարկվող հարցերը հրապարակային են այնքանով, եւ մենք խոսում ենք դրանց մասին այնքանով, որքանով այդ հարցերը կարող են հրապարակային լինել: Որեռւէ այլ հարց ես ոչ կհերքեմ, ոչ կհաստատեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular