ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր աշխատակիցների ընդունելություն է հայտարարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ առաքելությունը Հայաստանում նոր աշխատակիցների ընդունելություն է հայտարարել։ «Արևելյան գործընկերության» կայքէջում հայտարարություն է հրապարակվել, որում նշվում է 23 նոր աշխատակիցների հավաքագրման մասին:

Հայտարարության մեջ ասվում է, որ պայմանագրերը հաշվարկվելու են մինչև 2025 թվականի փետրվար ամիսը Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Գորիսում, Իջևանում և Կապանում։

«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) առաջարկում է 23 պաշտոն՝ առաքելության գրասենյակի ղեկավարի, աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, անվտանգության և խնամքի պարտականությունների և առաքելության աջակցության բաժնի աշխատակիցների»,-ասված է հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ առաքելության թիմին միանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, սակայն կազմակերպությունը կոչ է անում շահագրգիռ դիմորդներին հնարավորինս շուտ դիմել աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը մոնիտորինգ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular