ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող ՍՈՒ-երը օդ բարձրացնի, ճանապարհ բացի, հումանիտար օգնությունն Արցախ հասցնի ու դա նկարահանի. Թեւան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բեկումը լինելու է այն օրը, երբ կլինի Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը եւ 1992 թվականի նման վերացնելու են շրջափակումը, իսկ մինչ այդ որեւէ բեկում չի լինելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Դրա համար, ըստ նրա, պետք է լինի ազգային իշխանություն եւ սեփական ուժերի նկատմամբ հավատ. «Ինչքան կարող ենք դիմանալ: Այդ հարցին պատասխանելուց առաջ պետք է տալ մյուս հարցը՝ ի՞նչ եմ ես պատրաստ անելու, որ երկար դիմանանք: Մենք այդ հարցը չենք տալիս, փոխարենը մտածում ենք, թե մարդը քանի օր կարող է սոված ապրել: Այս պահին Արցախում հոսանք կա, կապը կա, անվտանգության հարցը ո՞նց են լուծում: Երբ հումանիտար օգնության գաղափարն է առաջ գալիս, երկրներ են լինում, որ որոշում են ընդունում, որ ասենք, ինքնաթիռ են նստում, տանում, հասցնում են: Դե թող ՍՈՒ-երը, որ առել է, օդ բարձրացնի, ճանապարհ բացի եւ հումանիտար օգնություն տեղ հասցնի ու դա նկարահանի: Աշխարհը ասելու է՝ չէ, էս ինչ ես անո՞ւմ: Դա չեք կարողանում անել, գնացեք միջազգային ատյաններում բարձրաձայնեք: Թող այստեղի դեսպանատների դեմ հենց նախարարները գնան ցույց անեն, նստացույց անեն, որ մի վիճակ փոխվի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular