ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ասացինք՝ ստում եք, ոչ մի աշխատանք էլ չեք անում»․անհետ կորածների ծնողներին Ա. Աբազյանի փոխարեն այլ պաշտոնյա է ընդունել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպել չի հաջողվել։ Նրանց ընդունել է այլ պաշտոնյա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ծնողներից մեկը։

«Ոչ մի բան էլ մեզ չասացին, մենակ՝ աշխատում ենք, ես էլ ասացի՝ սուտ եք խոսում, աշխատանք չկա։ Մենք ասացինք՝ ուղղորդեք՝ ով կարող է մեր երեխաների հարցով ստույգ պատասխան տալ, բայց, փաստորեն, ոչ մեկն էլ չի կարող։ Մենք ոչ մի բան չենք կարող անել, մնում է միայն պարբերաբար հիշեցնելը մեր երեխաների մասին պետական կառույցներում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ծնողներն այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ի մոտ սպասում էին Արմեն Աբազյանի հետ հանդիպման։ Նրանց խոստացել էին 15։00-ին ընդունել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular