ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետնախարարը շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է գյուղարտադրանքի մթերման եվ իրացման հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու է շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:

Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular