ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական սադրանք Սիսիանի օդանավակայանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Սիսիանի օդանավակայանում վայրէջք է կատարել Եվրամիության պատվիրակությունն՝ եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Նատալի Լյուազոյի և եվրոպական խորհրդարանի անվտնգության և պաշտպանության հանձնաժողովի անդամների ներկայությամբ։

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերն ու Հայաստանում եվրամիության դեսպան Անդրիա Վիկտորինն օդանավակայանում ողջունել են նրանց, ընդ որում թվիթթերյան էջում գրած գրառումը չափազանց տարօրինակ և ուշագրավ էր՝ նշելով, որ դիտորդները պարեկություն են իրականացնելու Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մոտ։

Լաչինի միջանցքը նշենք, ըստ եռակողմ հատարարության պետք է գտնվի ռուսական կողմի վերահսկողության ներքո, և Եվրամիության դիտորդներն որևէ իրավասություն չունեն պարեկություն անելու այդ տարածքում, ավելին, խիստ ուշագրավ է, որ եվրոպացիներին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարում Սիսիանի օդանավակայանում, որը 44-օրյա պատերազմից հետո գտնվում է ռուսական խաղաղապահ շարակազմի տնօրինման ներքո։

Կամ Հայաստանի իշախնությունները եվրոպացիների աջակցությամբ փորձում են հերթական սադրանքն իրականացնել ռուս խաղաղապահ զորախմբի դեմ, կամ էլ ինչ-ինչ պայմանավորվածությունների են հանգել, որպեսզի թույլ տրվի ուղղաթիռիը վայրէջք կատարի այդ տարածքում։ Ցանակացած պարագայում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն սկսել է ազդել Ռուսաստանի իշխանությունների նյարդերին, ընդ որում դա հրաշալի գիտակցում են նաև Եվրոպայում և փորձում են դիտորդական առաքելությունն, որն իբր իրենց գնահատմամբ անզեն քաղաքացիական առաքելություն է, օգտագործել քաղաքական նպատակներով՝ հայ հասարակության մեջ հերթական անգամ վարքաբեկելով ռուս խաղաղապահներին և փորձելով ներկայացնել, թե տարածաշրջանում իրավիճակը կարող է կայունանալ միայն Եվրամիության դիտորդների ավելի ակտիվ մասնակցության պարագայում։

Աշոտ Առաքելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular