ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետի հարցում հետեւողական աշխատանքի համար. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատեւ խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Վերին Լարսի անցակետի թողնունակությունն ավելացել է:

Նա հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է, ինչին փոխվարչապետը պատասխանեց. «2021-ի վերջից, 2022-ի ընթացքում եւ այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը, ինչը շատ մեծ ու կարեւոր փոփոխություն է: Դրանցից 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Մենք 2020-2021 թվականներին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար:

Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ գաբարիտային մեքենաների համար, ինչը եւս կարեւոր է, եւ եւս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար նորեւէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից 39 անցուղի դառնալը հնարավոր չէ, որ դրական էֆեկտներ չառաջացնի:

Ընդ որում կարեւոր է, որ վրացական կողմում եւս մինչեւ 2024-ի վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի:  Շատ մեծ գործ է արել ռուսական կողմը»:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի եւ ՌԴ վարչապետի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ նախագահ Պուտինի եւ վարչապետ Միշուստինին այս հարցում հետեւողական աշխատանքի համար: Նաեւ դա Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, եւ վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաեւ թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաեւ»,-ասաց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular