ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Չիչոյի քույրը մանկապարտեզի տնօրեն է նշանակվել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ. Թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։

Հիշեցնենք՝ Չիչոյանը և մի խումբ անձինք հունիսի 4-ին, մոր աչքի առաջ, այնքան էին ծեծել 1958 թ. ծնված Ե․ Խաչատրյանին, որ նա մարմնական վնասվածքներից մահացել էր։

Մամուլն այն ժամանակ գրեց, որ Չիչո մականունով Արտաշես Չիչոյանին և Չիչոյանների ընտանիքին են «պատկանում «Էրեբունի+» տաքսի սերվիսը, «Լիդո» ռեստորանը, իսկ Չիչոյանի հորեղբայրը Ղազախստանում գողական աշխարհի հայտնի դեմքերից է

Լուսանկարը ՝  News.am-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular