ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսներ, ուշադիր եղեք ձեր պահվածքին. բլոգերը պատմել է, թե ինչի համար հայերը կարող են վզակոթին տալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Sochi24.tv–ն գրում է, որ հայ ժողովրդի ավանդույթները հետաքրքրում են բազմաթիվ ճանապարհորդների աշխարհի տարբեր ծայրերից։ Սակայն Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկ չէ, որ հարգում է տեղի բնակչության սովորույթները։ Եվ դա շատ իզուր, քանի որ հայերը տաքարյուն ժողովուրդ են, և Հայաստանում հաստատված կանոնները չկատարելու համար կարող են «ձեր վզակոթին տալ»։ Արմեն անունով տղան է այդ մասին պատմել Zen-ի իր բլոգում։

Բլոգերը նախ նշել է, որ Հայաստանում վատ ձև է համարվում հանրության վայրում բարձր և անպարկեշտ խոսելը, հատկապես կանանց ներկայությամբ։ «Եթե փողոցում տղամարդկանց միջև բախում լինի, և այդ ժամանակ աղջիկը, ծեր կինը, փոքրիկ աղջիկ անցնելիս լինի՝ նույնիսկ մեքենայով, ապա նրանք անմիջապես կլռեն»,- պարզաբանել է հոդվածի հեղինակը։ .

Հայերը ամեն անգամ ցնցվում և սարսափում են, երբ զբոսաշրջիկ աղջիկները, շրջելով տեղի փողոցներով, բարձր խոսում են և թույլ են տալիս իրենց հայհոյել բոլորի ներկայությամբ։ «Ի վերջո, Հայաստանում աղջիկների մոտ գնահատվում է համեստությունը, կանացիությունը, պարկեշտությունը»,- ընդգծել է Արմենը։

Բայց նաև տղամարդկանց, պետք է ասեմ, Հայաստանում թույլ չեն տա իջնել նման մակարդակի։ Եթե ​​ուժեղ սեռի ներկայացուցիչը հանկարծ ցանկանա փողոցում ինչ որ մեկի հետ վիճել, սկսի բղավել ու հայհոյել, հայ տղամարդիկ անմիջապես կմոտենան հասարակական կարգը խախտողին ու կբացատրեն, թե ինչպես պետք է վարվել իրենց հայրենիքում։ «Եթե դուք գնում եք այդ երկիր, ապա իմացեք, որ այնտեղ դա նրանց դուր չի գալիս»,- խորհուրդ է տալիս բլոգերը։

Բացի այդ, հայ ժողովուրդը հայտնի է իր հյուրընկալությամբ։ «Նույնիսկ եթե հինգ րոպե առաջ հանդիպեք հայի և ընդհանուր լեզու գտնեք, նա հավանեց ձեզ, ապա մի զարմացեք, ձեզ անպայման քարշ կտա այցելել իրենց տուն։ Եվ համոզված եղեք, որ համեղ հյուրընկալություն կլինի: Սեղանը կկոտրվի ուտելիքի ծանրությունից»,- կիսվել է Արմենը։ Սակայն նա նաև հիշեցրել է, որ չարժե մերժել հայի հրավերը, քանի որ նա դա կարող է ընդունել որպես անհարգալից վերաբերմունք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular