ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը Փաշինյանի Հայաստանի զինանշանի մասին խոսքերից հետո տագնապած են. «խումհարը ծանր կլինի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ անցած հինգշաբթի Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ ճիշտ կլինի մտածել պետական ​​օրհներգն ու զինանշանը փոխելու մասին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դա անհրաժեշտ է առաջին հերթին հոգեվերլուծության տեսանկյունից։

Չէ՞ որ զինանշանի վրա պատկերված է Նոյան տապանն, որն իջել է Արարատ լեռան վրա։ Իսկ նա, ինչպես գիտենք, անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։ Բացի այդ, զինանշանի վրա կարելի է տեսնել առյուծ, որը Հայաստանի բնության մեջ ներկայումս պարզապես չկա։ Փաշինյանին դուր չի եկել նաև Հայաստանի օրհներգի ավարտն, ըստ վարչապետի, վերջին տողերում մահվան մասին շատ խոսքեր կան:

Կառավարության ղեկավարն իր ելույթում ինչ-որ պահի նույնիսկ հայտարարել է, որ ինքը հայերի մեջ ամենամեծ հայրենասերն է։ «Գուցե բարձր է հնչում, բայց ես չեմ պատկերացնում ինձնից ավելի հայրենասեր մարդ, չի կարող դա լինել, անհնար է»,- կարծիք է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենը զայրույթ են առաջացրել հայ բնակչության շրջանում։ Շատերը սոցցանցերում սկսել են գրել, որ պետական ​​խորհրդանիշները չպետք է փոխվեն, իսկ նրանք, ովքեր պաշտպանում են այդ գաղափարն, աշխատում են արտաքին ուժերի շահերից ելնելով։

«Ինչպես էին հայերն ուրախանում, երբ քշում էին նախորդ իշխանությունը և արդյունքում վեր բարձրացնում հայոց պետականության մարդասպանին, խումհարը ծանր կլինի… սխալ որոշումների հետևանքների համար պետք է թանկ վճարել»,- գրել է  օգտատերերից մեկը։

Այդ կարծիքի հետ համաձայնել է մեկ այլ օգտատեր, ով հատուկ ծառայություններին կոչ է արել վերջապես տեր կանգնել հայրենիքի պաշտպանությանն. «Ո՞վ է նրան նման իրավունք տվել, նույնիսկ Հայաստանի զինանշանն է կպել... Այն ամենն, ինչ պահանջում են (Թուրքիայի իշխանությունները) նա կատարում է, իսկապե՞ս չկան այդպիսի ծառայություններ, որոնք կարող են կանգնեցնել նրան»։

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն էլ նշել է, որ հենց այնպես չէ, որ Փաշինյանը հնչեցրել է իր ուղերձը Հայաստանի պետական ​​խորհրդանիշների օրվա կապակցությամբ։ Սկսվել է պետականության կազմաքանդումը: Փաստորեն, այդ պատճառով էլ շատ հայեր չեն զարմանում, որ Թուրքիայի ղեկավարությունը գովաբանում է Փաշինյանին և նրա թիմին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular