ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում բացահայտվել է 68 հանցագործություն. Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության` 7, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, փաստաբանի, փորձագետի, հարկադիր կատարողի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով հրազեն, գազային, օդաճնշիչ և սառը զենք կրելու, պետական սահմանը ապօրինի հատելու և փաստաթուղթ կեղծելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության և սուտ մատնության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և գույքի ոչնչացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular