ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ի տեղեկություններով՝ ինֆարկտից մահացել է հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 21-ամյա Գագիկ Բարսեղյանի հայրը։

Գագիկի հայրը Գերմանիայից էր եկել որդուն հուղարկավորելու, որից հետո այդպես էլ Եվրոպա չէր վերադարձել, Գառնիում էր ապրում։

Հիշեցնենք, որ հրդեհի պատճառով զոհված Գագիկը ևս Գերմանիայում էր ապրում, հայրենիք էր վերադարձել՝ Հայոց բանակում ծառայելու։Գագիկին հուղարկավորելու օրը նրա մայրը այդպես էլ Հայաստան գալ չկարողացավ։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular