ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում բախվել են Mercedes-ն ու Volkswagen միկրոավտոբուսը, կա 8 վիրավոր․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան Մ16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նելլի Մ․-ի վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենան և 58-ամյա Կամո Օ.-ի վարած Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular