Ես ինքնաբավ մարդ եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ. Արմինկայի նոր լուսանկարը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Հայտնի երգչուհի Արմինկան Intagram-ում բավականին ակտիվ է: Երգչուհին երկրպագուներին է ցուցադրում է իր կյանքի լավագույն պահերից արված լուսանկարները, պատմում գրանցած հաջողությունների մասին: Երեկ հերթական անգամ տեղադրել էր լուսանկար, որը օգտատերերի կողմից դարձել էր քննարկման առարկա:
Իսկ այսօր երգչուհին որոշել է պատասխանել բոլոր բացասական մեկնաբանություններին՝ տեղադրելով եւս մեկ լուսանկար, որն այսպես է մակագրել.
«Երբ ես որևէ բան եմ տեղադրում աստեղ, դա պարզապես ցանկություն է` կիսել ձեզ հետ այդ օրվա կամ պահի իմ զգացողություններն ու տպավորությունները:
Ես երբեք չեմ ակնկալում կարդալ, որ ես գեղեցիկ եմ կամ խելացի: Հավատացեք, ես ինքնաբավ մարդ եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ... Պարզապես կարծում էի, որ եթե «հետևում» եք ինձ, ուրեմն ձեզ հետաքրիր է իմ աշխարհը, այլ ոչ թե իմ ոչ այնքան գեղեցիկ արտաքինը, նկարիս անհաջող ռակուրսը, կամ մաշկիս անհարթությունը: Սեր ու խաղաղություն բոլորիդ»,- այսպես է Արմինկան մեկնաբանել լուսանկարը: