ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխեք Բաքվի ռազմատենչ վարքագիծը, նա փորձում է թելադրել վերջնական համաձայնագրի պայմանները. Փալոնը՝ ԱՄՆ վարչակազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում հունիսի 21-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության հարցով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:

Նա նշել է՝ Ալիևը բանակցություններ է վարում Հայաստանի հետ, սակայն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը և փորձում հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

«Ալիևի ռեժիմը նույնիսկ չի թաքցնում, որ փորձում է ցեղասպանություն իրականացնել, չի թաքցնում նաև, որ ներխուժել է Հայաստանի տարածք։ Նա ցանկանում է զրկել Արցախի բնակչությանը իր նախնիների երկրում ազատ և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Սա էթնիկ զտման քաղաքականություն է։

2020 թվականի պատերազմից հետո, ցավոք, քիչ բան արվեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Ալիևը զգաց, որ կարող է նաև արգելափակել Լաչինի միջանցքը։ «Արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները սկսի ավելի լավ ու արդյունավետ կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի վերջ տա այս ճգնաժամին»,- ասել է Փալոնը։

Անդրադառնալով տեղեկություններին, որ մյուս շաբաթ Վաշինգտոնում շարունակվելու են բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը, որով վերջինս փորձում է թելադրել վերջնական համաձայնագրի պայմանները: Դա, ըստ կոնգրեսականի, չի հանգեցնի տարածաշրջանում արդար և տևական խաղաղության։

Փալոնը եզրափակել է՝ հիասթափության և մտահոգության մասին համաշխարհային առաջնորդների հայտարարությունները բավարար չեն, դրանք մինչ այժմ չեն կանգնեցրել Ալիևի մահաբեր արշավը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular