ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն և Իրանը պատրաստակամ են՝ հնարավորինս արագ գործարկել Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Պավլովն Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարի գլխավորած փորձագետների թիմը կմեկնի Թեհրան՝ արագացնելու Ռեշտի-Աստարա երկաթուղային գծի շինարարությունը, ​​որը կմիացնի Թեհրանն ու Ռաշթը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պավլովը հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ մշտական ​​տեխնիկական աջակցություն ցուցաբերելու այս երկաթուղու կառուցմանը։

Մոսկվայում Իրանի դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները մտադիր են որքան հնարավոր է շուտ գործարկել Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը՝ որպես բաց թողնված Հյուսիս-Հարավ կապ: Նա մատնանշել է ակտիվ տեխնիկական բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը։

Մոսկվայում Իրանի դեսպանատան ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպմանը կողմերն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքի շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի նախագծի աշխատանքների մեկնարկի արագացման անհրաժեշտությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular