ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան վստահեցրել է Ուկրաինային, որ շարունակելու է հացահատիկի գործարքը երկարաձգելու ջանքերը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Ըստ ազգային պաշտպանության նախարարության՝ Ռեզնիկովը շնորհավորել է Գյուլերին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի առաքման հետ կապված ներկա իրավիճակը։ Նախարար Գյուլերը նշել է հացահատիկի նախաձեռնության անխափան աշխատանքի կարևորությունը, որը մեծ ներդրում ունի համաշխարհային պարենային ճգնաժամի լուծման գործում և օգուտ է բերում ողջ մարդկությանը։

 

Գյուլերն ասել է, որ Թուրքիան կշարունակի նպաստել հրատապ խնդիրների լուծմանը։

Նա վստահեցրել է, որ Անկարան տարածաշրջանում խաղաղություն ապահովելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու համար կնպաստի կառուցողական նախաձեռնություններին, մասնավորապես, կշարունակի ջանքերը Հացահատիկային միջանցքի համաձայնագրի վերագործարկման ուղղությամբ, որն ավարտվում է հուլիսի 17-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular