ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութի գործ անող քննիչներից մեկին ազատել են կալանքից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի կալանավորված 4 քննիչներից մեկին ազատ են արձակել։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-Ն բացահայտել էր, որ նրանք թմրանյութի իրացմամբ են զբաղվել, ինչի արդյունքում 4 քննիչներ կալանավորվեցին։ Ազատ արձակվածը Տարոն Սահակյանն է։ Լուրեր կան նաև, որ մյուսներն էլ են ազատության մեջ, սակայն տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվում։ Առհասարակ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի նախաքննությունը տարվում է հույժ գաղտնիության մթնոլորտում։

Այնուամենայնիվ մեզ որոշ հանգամանքներ հայտնի դարձան։ Քննիչները տարբեր գործերով թմրամիջոցներ են առգրավել, որոնք վաճառել են։ Այս մասին իմացել է նաև հսկող դատախազը, որը նույնպես գործով անցնող անձանցից է։

Մեր տեղեկություներով, մեղադրյալ քննիչներից մեկի հայրը ԱԱԾ-ի աշխատակից է, միջին օղակի պետ։ Նյութերում կա դրվագ, համաձայն որի գործով անցնող մեղադրյալ քննիչներից մեկը նույնիսկ փորձաքննության հանձնված զենքն է փոխել այլ զենքօ հետ: Նպատակը եղել է սպանության կոծկումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular