ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարաթափում Մովսես գյուղում. 8 ժյռաբեկորներ են ընկել տան տանիքին, «ԳԱԶԵԼ»-ի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (8 ժայռաբեկոր)․ վնասվել են տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը և հենապատը՝ մասամբ, կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայի անվաթևը և փայտե շինությունը (մոտ 4 քմ). տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular