ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պատառաքաղ

ՖՈՏՈ

Անհնար է ճշգրիտ ասել, թե երբ և ում կողմից է ստեղծվել առաջին պատառաքաղը: Այս խնդրում  հետազոտողներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը:  Պղնձե պատառաքաղը հայտնի է եղել Մովսեսի և փարավոնների ժամանակներից։ Հնագետները հայտնաբերել են ոսկրե պատառաքաղ Ցիջյա հնագույն չինական մշակույթի բրոնզե դարում (մ.թ․ա․ 2400-1900)։ Պատառաքաղ է հայտնաբերվել նաև Շան դինաստիայի (մ․թ․ա․ 2600-2050) և դրան հաջորդող դինաստիաների դարաշրջանի դամբարաններում։ Հռոմեական կայսրությունում հայտնաբերվել են բրոնզե և արծաթե պատառաքաղաքներ, ինչի մասին վկայում են ամբողջ Եվրոպայի թանգարանային բազում նմուշները։

Открыть фото

Պատառաքաղի օգտագործումը տարբերակվել է ըստ տեղի ավանդույթների, սոցիալական կարգի և ուտելիքի բնույթի, բայց հիմնականում պատառաքաղներն օգտագործել են ուտելիքի պատրաստման և բաժանման համար։ Սկզբնապես պատառաքաղն եղել է երկու ատամով։ Ատամներն եղել են ուղիղ, դրա համար էլ դրանք կարելի էր օգտագործել միայն ուտելիքը շարելու և ոչ թե քաշելու համար։ Առաջարկվող վարկածներից մեկի համաձայն՝  պատառաքաղների ստեղծման պատմությունը սկսվել է Մերձավոր Արևելքում, 9-րդ դարում: Բանն այն է, որ մրգեր ուտելիս այն վերցնում և մաս-մաս էին անում պատառաքաղով, որպեսզի ձեռքերը չաղտոտվեն հյութով: Եթե ​​հավատանք մեկ այլ վարկածի, պատառաքաղի պատմությունը սկսվել է 1072 թվականին Բյուզանդիայում: Սուրբ Պետրոս Դամիանին նկարագրել է ոսկյա երկու ատամ ունեցող պատառաքաղի օգտագործումը բյուզանդական արքունիքում տասնմեկերորդ դարում: Այդ սարքը հորինել է Իվերսկայայի բյուզանդական արքայադուստր Մարիան, որը կարծում էր, որ ձեռքերով ուտելը նվաստացուցիչ է: Նրա պատվերով պատրաստված առաջին պատառաքաղն եղել է ոսկուց, և ունեցել է մարգարիտով զարդարված  փղոսկրե բռնակ: 11-րդ դարում պատառաքաղը հասել է Իտալիա: Եվրոպայում պատառաքաղը լայնորեն կիրառվել է 14-րդ դարում, իսկ 17-րդ դարում այն դարձել է ճաշի ժամանակ բարձր խավին և առևտրականությանը պետք եկող պիտույք: Մինչև բնակչության շրջանում լայն տարածում գտնելն ուտելիս օգտագործում էին միայն դանակ և գդալ, կոշտ ուտելիքի խոշոր մասերը հաճախ վերցնում էին ձեռքերով: Հարուստ մարդիկ կարող էին ճաշի ժամանակ ձեռնոցներ հագնել, իսկ ճաշից հետո այն դեն նետել: Արիստոկրատներն երբեմն նախընտրում էին ամեն ձեռքին վերցնել դանակ. մեկը՝ կտրտելու, մյուսը՝ ափսեից ուտելիքը բերանը տանելու համար: Հյուսիսային Եվրոպայում պատառաքաղը հայտնվել է ավելի ուշ: Առաջին անգամ այն նկարագրել է Թոմաս Կորիետոնն իր 1611 թվականի իտալական ճանապարհորդությունների մասին գրքում, սակայն Անգլիայում այն լայնորենն սկսել է կիրառվել միայն 18-րդ դարում: Հետաքրքիր է, որ կաթոլիկ եկեղեցին հավանություն չի տվել պատառաքաղի օգտագործմանն անվանելով այն «ավելորդ ճոխություն»: Այնուամենայնիվ, Անգլիայի և Գերմանիայի բնակչությունը սկսել են  օգտագործել պատառաքաղը սկսած 18-րդ դարից: Այդ ժամանակվա պատառաքաղն արդեն ունեցել է չորս ատամ: Ի դեպ, կորացված ատամներով պատառաքաղը ևս հորինել են Գերմանիայում նույն ժամանակաշրջանում: Պատառաքաղը Ռուսաստանում հայտնվել է 1606 թվականին: Մարինա Մնիշեկն է այն առաջին անգամ տարել Կրեմլ հարսանեկան խնջույքի, ինչը մեծապես ցնցել է բոյարներին և հոգևորականությանը:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular