ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաքսու մակարդակի կառավարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն փաստը, որ օրվա իշխանությունների պիտանելիության ժամկետը զրոյական է Հայաստանում գրեթե ոչ մեկի մոտ կասկածի առիթ չի տալիս, ու դրանում համոզվել ենք քանիցս։ Նրանց կողմից իրականցվող ոչ մի «բարեփոխում» մինչև վերջ չի կատարվում, յուրաքանչյուր գործընթաց արվում է հետևից․ նախ ընդունվում է որոշումն, ապա գնահատվում ռիսկերն ու դրա հետևանքները և հասկանում են, թե ինչ լրջագույն փաստի առաջ են կանգնած։

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում մասնավոր տաքսիները գոյություն են ունեցել դեռևս սովետական ժամանակներից, մարդիկ այդ կերպ իրենց օրվա հացն են վաստակում, տուն պահում։ Սակայն այսօր, առանձին դեպինգային քաղաքականություն են իրացնում էլեկտրոնային հավելվածները (Յանդեքս, ՋՋ, Յու տաքսի և այլն), ի դեպ՝ տարիներ առաջ, երբ նոր էր այս երևույթը ներմուծվել հայաստանյան իրականություն, մարդիկ բարձրաձայնում և խոսում էին այս ոլորտում մի առանձին մոնոպոլիայի ձևավորման մասին, նշվում էր, որ այս ընկերություններն այնպիսի պայքար են իրականացնելու դաշտում, որ մնան միանձնյա առաջատար։ Այս կերպ մասնավոր անձիք դարձան սովորական «գրդոնչի» և մնացին զուտ հաճախորդ «կպցնելու» հույսին, ոմանք էլ ստիպված ինտեգրվեցին յանդեքսյան կամ ջջիյան ընտանիք և փորձում են այդ կերպ լուծել օրվա գոյատևման խնդիրը։ Կարծես թե ամեն ինչ քիչ թե շատ ընթանում է նորմալ, մարդիկ համակերպվել են օրվա տոկոսները վճարելով գումար աշխատել։

Սակայն Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե ամեն տեղ իր քիթը խոթելու քաղաքականությունը չիրականցներ։ Նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն, ինքնամոռաց տրվեց Հայաստանում գործող տաքսիների խնդրին՝ փորձելով այս ոլորտում նույնպես թողնել իր «անջնջելի» հետքը։ Բանը հասել է նրան, որ անկանխիկացման ցավով տառապող Փաշինյանը, հիմա էլ անցել է տաքսիների անկանխիկ վճարելու թեմաներին։ Մասնավորապես, նա երեկ հայտարարեց, թե «տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք»: Ուշադրություն դարձրեք, թե ինչ հիմնավորում է ներկայացնում թեմայի հետ կապված երկրի ոչ բարով ղեկավար կոչված անձնավորությունը․ «շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք, դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի, եթե չկա այդ ծառայությունն, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու, շահառուն պետք է ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, ու գնա իր գործին»։

Ինչ է ստացվում, մարդիկ, ովքեր հազիվ կարողանում են միջինից ցածր դասի մեքենայով հացի փող աշխատել, քանի որ երկրում ստեղծվել է նման միջավայր, օրեկան տալիս են իրենց աշխատած գումարի 30-40 տոկոսը, մի հատ էլ պետք է աշխատեն անկանխիկ՝ թեյավճարներից ու ավել մի քանի կոպեկ աշխատելուց ուղղակի զրկված լինելով։ Թեյավճար կոչվածը համաշխարհային պրակտիկա  է և յուրաքանչյուր ծառայության մեջ կա նման «կուլտուրա», դա գիտի և ծառայություն մատուցողը և հաճախորդը, մարդիկ դրանով կարողանում են «ձեռի ծախսի» խնդիր լուծել (գազի փող, սիգարետ, ընդմիջում և այլն), Նիոկլը թաթը դնում է նաև տաքսիստների թեյավճարներին ու մտցնում ֆուլ վերահսկման տիրույթ։

Երեկ, երբ նման որոշում էր կայացվում, միանգամից հիշեցի 2018 թվականը, երբ տաքսիստներն ինքնամոռաց տրվել էին նիկոլական կրքերին և փողոցում «Սերժ էին մերժում»։ Բնականաբար նրանք չէին պատկերացնում, որ նախ նույն Նիկոլը նրանց մտցնելու է հարկային տիրույթ, քերթելու նրանց վերջին կոպեկն, ապա անելու այնպես, որ օրվա «չայեվոյին» կարոտ մնան։ Երկրի նման անդառնալի ու կատաստրոֆիկ օրերին մենք կառավարության նիստին տաքսիստների կոպեկներն ենք հաշվում, չնայած նման ապիկար ու անբարո իշխանությունների կառավարման մակարդակը տաքսու «ռազվալից» ու գազալցակայանների զուգարաններից այն կողմ չէր էլ կարող այլ ֆորմատ ունենալ։ Երկրի ու պետականության անվտանգության հարցերն այլ «լեվլի» մասնագետների ու գործիչների գործն է, թե չէ Նիկոլն ի՞նչ․․․

Արմեն Հովասափյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular