ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում նավթավերամշակող գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հեյդար Ալիեւի անվան նավթավերամշակող գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել։ Turan-ը հայտնում է, որ պետական նավթային ընկերության Անվտանգության վարչության աշխատակիցները հայտնել են, որ վարչությունը հանվել է SOCAR-ի ենթակայությունից եւ փոխանցվել մասնավոր GESCO ընկերությանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են նաեւ, որ իրենց բողոքի պատճառը աշխատավարձերի հնարավոր իջեցումն է. «Մեզ փորձում են համոզել՝ կհամաձայնեք, ձեր բոլոր պայմանները, ձեր աշխատավարձը կմնա ուժի մեջ։ Բայց մենք չենք հավատում»:

GESCO-ի ներկայացուցիչն ասել է, որ անձնակազմին տեղեկացվել է, որ աշխատակիցների բոլոր իրավունքները հաշվի կառնվեն։ «Նրանց աշխատավարձը եւ սոցիալական ապահովագրությունը կպահպանվեն»: Ակցիան ավարտվել է առանց միջադեպերի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular