ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ին թեժ օրեր են սպասվում. Անդրեասյանը ոտքին է գցելու դատավորի դեմ արշավը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, թերևս վախենալով իր դեմ հարուցված քրեական գործից կամ էլ ամեն գնով Փաշինյանին քծնելու իր ցանկությունների հագուրդ տալու համար, անցել է լիակատար իրավական վակխանալիայի։

ԲԴԽ-ում այս օրերին ընթանում է քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի քննությունը։ Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ չի տվել ավարտել Կարեն Անդրեասյանի ինքնաբացարկի միջնորդությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Թե՛ եզակի անկախ դատավոր Դավիթ Հարությունյանը և թե՛ նրա փաստաբանները նշում են, որ դատավարությունն ընթանում է իրավական «բեսպրեդելի» սահմաններում։ Նախ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պահանջով որոշում է կայացվել նիստն անցկացնել դռնփակ, ապա և դատավորին ու նրա փաստաբաններին պարտադրել են անհասկանալի բովանդակությամբ թերթիկ հրապարակել, որը ցանկացած պարագայում նրանց արգելելու է մանրամասներ հայտնել գործի ընթացքից։

Անդրեասյանն ամեն ինչ անում է անկախ դատավորներից ազատվելու և դատական համակարգը փաշինյանական վարչախմբի լիակատար վերահսկողության տակ գցելու համար։ Հենց այս նկատառումներից ելնելով էլ նա երբեմն չափազանց շատ ջանքեր է գործադրում, որոնք հետագայում օգտագործվելու են հենց իր դեմ։

Միևնույն ժամանակ Անդրեասյանը գիտակցում է, որ միգուցե իր համար ավելի լավ կլինի ամեն գնով հասնել անկախ դատավորների հեռացմանը և պատասխանատվություն կրել ապագայում, քան հայտնվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Հիշեցնենք, օրեր առաջ նրա դեմ քրեական վարույթ է հարուցվել և մասնագետները չեն բացառում, որ ԲԴԽ նախագահը կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Թերևս Փաշինյանին մնացել է նույնիսկ իր սեփական թիմակիցներին շանտաժի ենթարկելու մեթոդներով հասնել դատական համակարգի լիակատար դեգրատացմանը։ 

Արմինե Բեգլարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular