ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների կրակոցներն Արցախում հաճախակիացել են. վնաս են կրում խաղաղ բնակիչները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Արցախի ՆԳՆ-ից տեղեկացրին, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զորի Առաքելյանի տան տանիքը:

Զորի Առաքելյանը պատմեց, որ հիմա գյուղում վիճակը նորմալ է, սակայն իր տան ուղղությամբ կրակը փոքր-ինչ վնասել է տանիքը։

«Կրակոցները դիրքերում են եղել, պարզապես փամփուշտը եկել, կպել է տանը։ Դե դիրքերում էլ մեկ վիրավոր ունեցանք։ Նման կրակոցներ հաճախ են լինում, բայց գյուղի ուղղության ոչ միշտ է լինում»,-ասաց Առաքելյանը։

Նշենք, որ այս ամիս նմանօրինակ դեպք առաջին անգամը չէ, որ արձանագրվում է։ MediaHub-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին Մարտունու շրջանի օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից արձակված կրակոցներից վնասվել են Սարուշեն գյուղի բնակչի տան պատերը: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular