ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 22-ին Երեւանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-վրացական բարձր մակարդակի շփումները եւ քաղաքական երկխոսության օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել պետությունների միջեւ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի բարելավմանը:

 

Նախարարի տեղակալ Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունը եւ խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հասցեագրման կարեւորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular