ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, կարևորել երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Նախարար Վահե Ղազարյանը հատկապես ընդգծեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Նաև կարևորեց երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների փոխգործակցությունը՝ հետախուզվողների հայտնաբերման, կիբերհանցավորության, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և այլ ուղղություններով:

Նշելով, որ ավարտվում է դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրա անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբաս Բադախշան Զոհուրիինը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի՝ ավանդույթներ ունեցող բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։

Քննարկվեցին երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առավել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular