ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը Դոնի Ռոստովում մնում է բարդ, խափանվել է քաղաքացիական եւ զինվորական մարմինների աշխատանքը. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրավիճակը մնում է բարդ Դոնի Ռոստովում։ Այս մասին ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Զինված ուժերը եւ այլ պետական մարմինները ստացել են անհրաժեշտ հրամանները, հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցներ են մտցվում Մոսկվայում, Մոսկվայի մարզում, մի շարք այլ տարածաշրջաններում։ Կձեռնարկվեն նաեւ վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Այն մնում է բարդ, փաստացի խափանված է քաղաքացիական եւ զինվորական կառավարման մարմինների աշխատանքը։

Որպես Ռուսաստանի նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստանի քաղաքացի կանեմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունը եւ ազատությունը։

Նա, ով կազմակերպել եւ պատրաստել է զինվորական խռովությունը, ով զենք է բարձրացրել մարտական ընկերների դեմ՝ դավաճանել է Ռուսաստանին։ Եվ պատասխան կտա դրա համար։ Իսկ նրանց, որոնց փորձում են ներքաշել այդ հանցագործության մեջ, կոչ եմ անում ճակատագրական եւ ողբերգական, անկրկնելի սխալ չգործել, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular