ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Շինարարների փողոցում. կա տուժած

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, ով ձեռքերի և դեմքի հատվածով այրվածքներ է ստացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռազմիկ Ա․-ն աշխատում է «Սելենա սերվիս» ՓԲԸ-ում, և էլեկտրակայանն էլ հաշվառված է նշված սերվիսի հաշվեկշռում։ Դեպքի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular